Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդը Ռոբերտո Կառլոսը հետաքրքիր հարցազրույց է տվել «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Վիկտոր Բայային `Պորտուգալական հեռուստաընկերությունում։
Ռոբերտո Կառլոսը խոստովանել է, որ իր անունը հայրը դրել է մի բրազիլացի երգչի անունով, որին նա երկրպագել է։
Խոսելով Վինսենտե դել Բոսկեի հետ ունեցած հարաբերությունների մասին Կառլոսը ասել է.
«Մենք ավելի շուտ ընկերներ ենք։ Կանոներ պետք չեն։ Մենք հրաշալի գիտակցում էինք՝ ինչ է նա ցանականում։ Մարզումը Երկուշաբթի օրը կեսօրին ՝ ժամը 5-ին էր, երբեմն Երեքշաբթի էլ էր նույնը կրկնվում։ Նա երբեք չէր ասում ՝ եկեք ժամը 11: 00-ին, քանի որ դա գործնականում անհեռանկարային կլիներ, ոչ ոք չէր ներկայանա։
Խոսելով Բոսկեից հետո ունեցած մարզչի ՝ Անտոնիո Կամաչոյի մասին, բրազիլացի նախկին պաշտպանը ասել է, որ նոր մարզիչը սովոր չէր իրենց գրաֆիկին։ Կամաչոն ասել է ֆուտբոլիստներին, որ մարզմանը ներկայանան առավոտյան ժամը 7-ին։ Կառլոսն ու իր թիմակիցները խորհրդակցել են մարզչի հետ ժամի փոփոխության վերաբերյալ.
«Նրանց ասացինք, որ մենք մեր ավանդույթներ ունենք»,- նշել է Կառլոսը։
Նույնը պատահեց Ֆիորենտինո Պերեսի մյուս ընտրած մարզչի՝ Լուքսեբուրգոյի դեպքում.
«Լիգայի մրցաշրջանի երկրորդ խաղում մենք սովորություն ունեինք թողնել մեր պայուսակները հյուրանոցում և ընթրիքից առաջ գարեջուր կամ գինի խմել: Սեղանի վրա միշտ երկու շիշ գինի կար: Ռոնալդուն և ես նրան ասացինք. պրոֆեսոր, մարդիկ այստեղ ունեն իրենց սովորությունները մի փորձեք դրանք փոխել: Ի՞նչ արեց նա: Սկզբից նա արգելեց գինին, ապա՝ գարեջուրը: Սա տևեց երեք ամիս: Ֆուտբոլը փոքր աշխարհ է և Լուքսեբուրգոյին «ցտեսություն» ասացին։
Խոսելով իր նախկին թիմակիցի և ընկերոջ՝ Ռոնալդուի մասին, որի հետ նա նվաճել է 2002-ի Աշխարհի գավաթը, Կառլոսը հաճելի հիշողություններ ունի.
«Ես Ռոնալդոյի հետ հանդիպեցի 1993 թ-ին և այդ պահից մենք միշտ իրար հետ սենյակ ենք կիսել: Ես ավելի շատ քնել եմ Ռոնալդոյի հետ, քան իմ կնոջ»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում AS-ն։