fbpx
Սպորտ

Ես այս պահին Իբրահիմովիչից ավելի հզոր եմ. Վելա

«Լոս Անջելեսի» հարձակվող Կարլոս Վելան մեկնաբանել է «Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի խոսքերը: Նշենք, որ վերջին դերբիից հետո Իբրահիմովիչը հայտարարել էր, որ այս պահին նա ոչ միայն Վելայից, այլ MLS-ի բոլոր խաղացողներից ուժեղ է։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։

«Եթե համեմատենք վիճակահանությունն ու մոռանանք տարիքի մասին, ապա ես այս պահին նրանից ավելի հզոր եմ:

Իսկ ընդհանրապես, Զլատանը դա Զլատանն է: Միայն Մեսսին և Ռոնալդուն են նրանից ավելի հզոր», – նշել է Վելան։

Մեքսիկացին 21 գոլով գլխավորում է MLS-ի ռմբարկումների ցուցակը, իսկ շվեդ ֆուտբոլիստը խփել է 16 գոլ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ