fbpx
Հասարակություն

Ես այստեղ եմ իմ ողջ ընտանիքի անունից․ Նիկոլա Ազնավուրը այցելեց Ծիծեռնակաբերդ

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ծիծեռնակաբերդ էր այցելել նաև ֆրանսահայ երջանկահիշատակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այստեղ է եկել իր ողջ ընտանիքի անունից: «Ես կոչ եմ անում բոլորին գալ և լինել այստեղ ոչ միայն Ցեղասպանության օրը: Կոչ եմ անում Հայաստանում սկիզբ դնել նոր նախագծերի, օգնել՝ դարձնելու երկիրն ավելի բարգավաճ», – ասաց Նիկոլա Ազնավուրը:

Հարցին, թե ինչ զգաց անմար կրակին մոտենալիս՝ շանսոնյեի որդին նշեց. «Զգացի այն, ինչ զգացել եմ հորս կողքին լինելով: Ես զգացի, որ այսօր նա մեզ հետ է՝ ճիշտ այնպես, ինչպես մյուս բոլոր այն մարդիկ, ովքեր եկել են հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ՝ նրա ցանկությունը կլիներ, որ այսօր ես իմ ողջ ընտանիքի անունից լինեմ այստեղ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ