fbpx
Քաղաքականություն

Ես Ցեղասպանության ճանաչման հարցով քննարկումներ եմ ունենում Սպիտակ տանը․ Քիմ Քարդաշյան

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Քարդաշյանը նշում է, որ ճանաչումն իր նպատակն է և երբեք չի հանձնվելու: Այս մասին հեռուստաաստղը նշել է Երևանում հայաստանյան մի քանի լրատվամիջոցների հետ ճեպազրույցում։

Անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր ջանքերի և Դոնալդ Թրամփի հետ խնդրի քննարկման մասին հարցին, նա ասաց. «Ես այդ հարցով Սպիտակ տանը քննարկումներ եմ ունենում: Առանձին երկխոսություն նախագահի հետ չեմ ունեցել այդ հարցով, բայց քննարկում եմ խորհրդականների հետ, և դա իմ նպատակն է: Ես չեմ հանձնվելու»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ