Սպորտ
15:10 10/12/2019

Ես չեմ ցանկանում այլ ակումբների մասին խոսել․ Վան դե Բեկ

Հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը խոսել է «Ռեալ» տեղափոխվելու մասին։

«Չեմ կարող ոչինչ ասել: Չեմ մտածում տրանսֆերների մասին: Ես «Այաքսի» ֆուտբոլիստ եմ և չեմ ցանկանում այլ ակումբների մասին խոսել:

Իհարկե, հաճելի է տեսնել, որ թոփ ակումբները ուշադրություն են դարձնում քո խաղին, բայց դա չպետք է շեղի ինձ: Ես անում եմ իմ գործը», – ֆուտբոլիստի խոսքերը հաղորդում է AS-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ