fbpx
Քաղաքականություն

Ես չեմ կարող հայրենասեր ձևանալ, բայց ընտրակեղծարարի հետ քաղաքական դաշինք կազմել․ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Երբ Արծվիկ Մինասյանը ինչ- որ քաղաքական հարցի վերաբերյալ դեմ է խոսում, դա նշանակում է, որ մեծ է հավանականությունը, որ ես այդ ամենին կողմ եմ լինելու, և դա ոչ թե ապրիորի է այդպես, այլ հիմնավորված, որովհետև այդ տեսակի քաղաքական բնավորությունն ու էսթետիկ ընկալումները դուրս է գտնվում իմ մարդկային ու քաղաքական պատկերացումներից:

Ես չեմ կարող հայրենասեր ձևանալ, քոչարի պարել, հպարտանալ իմ սասունցու արմատներով, բայց զուգահեռաբար ընտրակեղծարարի հետ քաղաքական դաշինք կազմել, պատվերով պատմություն կեղծել, քաղաքական թայֆայականություն անել, և այսպես շարունակ:

Այնպես որ, երբեք չի կարելի թույլ տալ, որ այս տեսակը դառնա քաղաքական գործոն, որովհետև այդ ամենի հետևանքները շատ ծանր են լինելու»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2832659056828481

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ