Աշխարհ
02:00 23/03/2020

Ես չեմ ստանում օգնություն ԱՄՆ նախագահից․ Նյու Յորքի քաղաքապետ

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ուղարկում բավարար չափով օգնություն Նյու Յորքին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, մինչդեռ կորոնավիրուսից մահանում են մարդիկ, որոնք այլ սցենարի դեպքում կկարողանային ողջ մնալ»,- կիրակի հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն։

Բիլ դե Բլազիոն NBC News-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ նախագահը Նյու Յորքից է, բայց ոչինչ չի անի հարազատ քաղաքին օգնելու համար։

«Ես չեմ ստանում օգնություն նրանից»― հայնել է քաղաքապետը։

Բիլ դե Բլազիոն խնդրել է Թրամփին մոբիլիզացնել երկրի Զինված ուժերն ու ընդունել պաշտպանողական արտադրության մասին օրենք, որ Նյու Յորքը կարողանա ստանալ թոքերի արհեստական օդափոխման սարքեր և ավելի մեծ քանակությամբ  բժշկական սարքավորումներ։

Նյու Յորքի քաղաքապետ հավել է․ «Ես չեմ կարող ավելի անկեղծ լինել: Եթե նախագահը չսկսի գործել, կմահանան մարդիկ, որոնք կարող էին ողջ մնալ»։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյորը՝  Daily Mail-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ
COVID-19. թարմացումներ