«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է, թե ինչպես է թիմը նախապատրաստվում «Յունիոնի» հետ խաղին՝ Գերմանիայի առաջնության 26-րդ տուրին: Հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 17-ին:
«Մենք ուրախ ենք, որ ֆուտբոլը վերադառնում է: Մենք կարող ենք կրկին մտնել խաղադաշտ: Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայունանում է: Ես չեմ վախենում վարակից:
«Յունիոնի» հետ խաղի առաջին 20 րոպեների ընթացքում մենք բավարար վստահություն չենք ունենա: Բայց հետո ամեն ինչ կընկնի իր տեղը »,- ասել է Լևանդովսկոին:
Այս մասին հայտնում է Daily Mail-ը։