fbpx
Երևան

Ես դուրս չեմ եկել Իմ քայլից, դա կեղծիք է․ Մարության

Քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ նաև Մարությանը խոսքով հանդես եկավ։ Նա նշեց, որ իր խոսքն ուղղում է երևանցիներին։

Նա ասաց, որ նման դեպք տեղի է ունենում Երևանի պատմության մեջ առաջին անգամ, երբ քաղաքապետին անվստահություն են հայտնում։ Նրա խոսքով՝ թվում է, թե դրա համար պետք է լինեն ծանրակշիռ պատճառներ, բայց այդպիսիները չկան ու պատճառն այն է, որ ինքը դուրս է եկել ՔՊ կուսակցությունից։

Մարությանը նշեց, որ ընտրություններում հաղթել է դաշինքը, հեղափոխությունը, հեղափոխական թիմը։ Նրա խոսքով՝ իրեն անվստահություն հայտնելու հիմքում դրվում է ՔՊ-ից ու «Իմ քայլից» դուրս գալը, բայց վերջին նշվածը կեղծիք է, քանի որ ինքը շարունակում է մնալ ֆրակցիայի անդամ։

Քաղաքապետն ասաց, որ այդ մարդիկ փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը, իսկ ՔՊ-ն դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը, ինչն անընդունելի է իր ու իր նման հազարավոր մարդկանց համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ