Մարզեր

«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի շրջանակներում քննարկում էր կազմակերպվել Կոտայքում

Կոտայքի մարզպետարանում Պաշտպանության նախարարության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի շրջանակներում տեղի ուենցավ հանդիպում-քննարկում միջնակարգ և ավագ դպրոցների, ինչպես նաև մարզում գործող քոլեջների և ուսումնարանների տնօրենների մասնակցությամբ:

Քննարկումը վարում էր մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը: Մասնակցում էին կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Կարեն Հունանյանը, Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի պետ Սիմակ Աղբալյանը, Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատի Հրազդանի բաժանմունքի պետ Դավիթ Միրզոյանը:

Զինվորական կոմիսարիատի մասնագետների կողմից հանդիպման մասնակիցներին ներկայացվեցին ծրագրերի մանրամասնությունները. խոսվեց այն առավելությունների մասին, որոնք կտրվեն նշված ծրագրերով զինծառայության մեկնած զորակոչիկներին:

Հաստատությունների տնօրեններին առաջարկվեց Պաշտպանության նախարաության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մասին հանգամանալից ներկայացնել կրթական հաստատություններում և՛ խորհրդակցությունների, և՛ ավարտական դասարանների ծնողական ժողովների ժամանակ, որպեսզի 11-12-րդ դասարանների աշակերտներն ու նրանց ծնողները մանրամասն տեղեկանան ծրագրերի պայմանների, առավելությունների, դիմելու կարգի և այլ մանրամասների մասին և ցանկության դեպքում կարողանան դիմել:

Նշենք, որ ծրագրերին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել տարածքային զինկոմիսարիատներ:

«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մասին կարդացեք նաև՝ անցնելով http://kotayk.mtad.am/news/item/2019/04/22/HAMAYNQ1/ հղումով:

Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ