fbpx
Սպորտ

Ես երբեք Նեյմարին հրապարակայնորեն խորհուրդներ չեմ տա. Տիտե

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն խոսել է Նեյմարի մասին.

«Ես երբեք հրապարակայնորեն խորհուրդներ չեմ տա Նեյմարին իր ապագայի վերաբերյալ: Մենք կարող ենք, ընդամենը, լավ պայմաններ ստեղծել հավաքականում նրա համար և նպաստել նրա լավ խաղին: Ես վստահ եմ, որ Նեյմարը աշխարհի երեք լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»:

Հիշեցնենք, որ Բրազիլիա-Կոլումբիա խաղի ժամանակ «ՊՍԺ»-ի հարձակվողը այս մրցաշրջանում իր առաջին գոլը հեղինակեց:

Ընդհանուր առմամբ բրազիլացին  հավաքականի կազմում դարձել է 61 գոլի հեղինակ և միայն մեկ գոլով է զիջում հավաքականի բոլոր ժամանակների երկրորդ լավագույն ռմբարկու Ռոնալդոյին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ