fbpx
Քաղաքականություն

«Ես երբեք պահեստային չեմ դառնա», – Էդուարդ Շարմազանով

Գոհ եմ, որ Դավիթ Շահնազարյանը մեր ցուցակի 3-րդ համարում է, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Նա ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկն է: Արցախյան պայքարում ինստիտուցիոնալ լուրջ հիշողություն ունի: Մարդ է, ում համար ազգային արժեքները և ղարաբաղյան հիմնահարցում հայանպաստ լուծումը գերխնդիր է: Կարևոր է Շահանազարյանի խոսքը հասնցել մեր կառավարությանը», – ասաց Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ինքը ընդգրկված չէ ցուցակի եռյակում:

Դիտարկմանը՝ չունի մտավախություն, որ հարձակվող կամ պաշտպանվող քաղաքական ուժի փոխարեն ՀՀԿ-ն կարող է դառնալ պահեստային, Շարմազանովն ասաց.

«Ես երբեք պահեստային չեմ դառնա, ՀՀԿ-ն ևս՝ անկախ քվեարկության արդյունքներից»:

Աղբյուր՝ aysor.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ