Ես գիտեմ, թե ինչ դժվարությունների միջով է անցնում Լուկան․ Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ակումբի հարձակվող Լուկա Յովիչի մասին։

«Յովիչը երիտասարդ ֆուտբոլիստ է և դեռ շատ բան պետք է սովորի: Հասկանում եմ, որ բարդ է խաղալ այնպիսի ակումբում, ինչպիսին «Ռեալն» է: Նրան ժամանակ է պետք:

Ես երկար ֆուտբոլային կարիերա եմ ունեցել և գիտեմ, թե ինչ դժվարությունների միջով է անցնում Լուկան», – Զիդանի խոսքերը փոխանցում է AS-ը:

Ամենաթարմ