Հայտնի ֆուտբոլային մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Զլատան Իբրահիմովիչի մասին։
«Նա հպարտ և նպատակասլաց տղա էր, ով հասկանում էր, երբ նրան խորհուրդ էին տալիս, թե ինչպես ավելի լավը դառնալ: Ես ասացի նրան. «Այաքսում» խաղալը բավական է:
Ես ուզում էի, որ նա ավելի քիչ հետաքրքրված լիներ խաղի գեղագիտական կողմով և ավելի արդյունավետ գործեր:
Ես հանեցի ուրախությունը նրա խաղից, բայց նա պահպանեց տեխնիկան և վերածվեց ռմբարկուի: Չնայած, դա նրա արժանիքն է, որ նա լսեց ինձ», – Կապելոյի խոսքերը մեջբերում է Sky Sport Italia-ն: