fbpx
Երևան

Ես հասկանում եմ, որ տեքստը գիշերը գրել էիք. Հայկ Մարությանը՝ Դավիթ Խաժակյանին

Երևանի ավագանու մայիսի 8-ի նիստի ընթացքում  լարված իրավիճակ ստեղծվեց: Քաղաքապետ Մարությանը օրակարգից հանեց դրույքաչափերի բարձրացման հարցը, և որոշումն ուղեկցվեց ծափահարություններով: «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նկատեց, որ մայրաքաղաքում տրանսպորտի վիճակն ավելի է վատացել, իսկ իրենք ծափահարում են դրույքաչափերի նախագիծն օրակարգից հանելու առաջարկին:

Հայկ Մարությանն էլ պատասխանեց.

«Ես հասկանում եմ, որ տեքստը գիշերը գրել էիք, նստե´ք ձեր տեղը և կարգուկանոն պահպանե´ք: Ես հասկանում եմ նաև, որ պոպուլիզմը կարող է հասնել գագաթնակետին, երբ 20 տարվա չլուծված պրոբլեմն ուզում ենք երեք ամսվա ընթացքում լուծել: Ես համաձայն չեմ, որ տրանսպորտի հարցը հնարավոր է լուծել 6 ամսվա ընթացքում կամ աղբահանության 4 տարվա ընթացքում դեպի քանդման գնացած համակարգը կարելի է լուծել 6 ամսվա ընթացքում: Բայց բոլոր աշխատանքներն արվում են, և մեր քաղաքացիները շատ շուտով կտեսնեն արդյունքները»:

Քաղաքապետն ապա հավելեց, որ վստահաբար կարող է հայտարարել, որ Երևանի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա գոյություն չունի:

«Սա այն նվաճումն է, որին մենք հասանք 6 ամսվա ընթացքում»,- ասաց քաղաքապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ