fbpx
Սպորտ

Ես հավանում են Կլոպին, նա իմ ընկերն է. Մոուրինյո

Անգլիայի առաջնության 20-րդ տուրի «Տոտենհեմ» – «Լիվերպուլ» հանդիպումից առաջ Ժոզե Մոուրինյոն խոսել է առաջիկա մրցակցի գլխավոր մարզիչ, գերմանացի Յուրգեն Կլոպի հետ իր հարաբերությունների մասին։

Նա նշել է, որ Կլոպի ընկերը չէ:

«Ես Յուրգեն Կլոպի ընկերը չեմ, քանի որ երբեք նրա հետ ժամանակ չեմ անցկացրել։ Երբ լավ ես ճանաչում մարդուն, կարող ես ասել․ «Ես հավանում են նրան, նա իմ ընկերն է» կամ․ «Ես նրան չեմ հավանում, նա իմ ընկերը չէ»։

Յուրգենի դեպքում, խոսքը հնադիպումից առաջ եւ հետո 5 րոպե զրույցի մասին է։ Նրա մասին կարող եմ ասել, որ նա իմ գործընկերն է, որին ես հարգում եմ։ Նրա հետ ես ոչ մի խնդիր չունեմ։ Կարծում եմ՝ նա նույն կերպ է մտածում իմ մասին։ Ոչ մի խնդիր չունենք»,- ասել է Մոուրինյոն:

Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ