«Պյատովը աշխարհի լավագույն դարպասապահներից է: Նա հրաշալի է կարդում խաղը և ժամանակին փոխօգնության է հասնում պաշտպաններին: Երբ մեր ֆուտբոլիստները կտրող փոխանցում էին կատարում, Պյատովը նախապես կռահելով իրավիճակը, առաջ էր գալիս և վերցնում էր գնդակը»:
Այսպես է արտահայտվել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան՝ «Շախտյորի» հետ մրցավեճից հետո ուկրաինական ակումբի դարպասապահ Անդրեյ Պյատովի հասցեին։
Գվարդիոլան կարծում է, որ «Շախտյորը» որակի խորհրդանիշ է դարձել.
«Ուկրաինական ակումբի կազմում խաղում են Մարլոսի և Թայսոնի պես ֆուտբոլիստներ: Նրանք Դուգլաս Կոստայի, Սռնայի, Չիգրինսկու արժանի փոխարինողներն են»:
«Շախտյորի» հետ խաղալու այսքան տարիների փորձից հետո, այժմ ինձ համար ավելի հեշտ է դարձել ուկրաինական ակումբի դեմ խաղը կառուցելը,- հավելել է իսպանացի մասնագետը։