fbpx
Երևան

Էս ի՞նչ կարգին երևանցի կորցրինք․ Նաիրա Զոհրաբյան

Ժամանակին, երբ Հայկ Մարությանը քաղաքապետ չէր, կարգին երևանցի էր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ժամանակին, երբ Հայկ Մարությանը քաղաքապետ չէր, այլ մեզ պես շարքային երևանցի ու շատ էր ուզում, որ Երևանի այն ժամանակվա քաղաքապետը ոչ թե տոնածառերի, փուչիկների ու բանտիկների վրա փող «լվա», այլ քաղաքի կենսական խնդիրները լուծի, 2013 թվականի հոկտեմբեր 12-ին, ժամը 13.33-ին, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել`«Այսօր 500 000 դոլար ծախսեցին «տոնակատարության» համար: Իսկ վաղը արթնանալու ենք կիսաքանդ, փոսերով լի, ծառերից զուրկ, տգեղ և տգետ շինություններով պատված մի քաղաքում: Երևանցիներին փուչիկով ու հոգնած լոգոյով չեք խաբի»:

Հայկ ջան, հենց հիմա գրիչս վերցրեցի ու ստորագրեցի քո էս ասած ամեն բառի ու տառի տակ:

Բայց մի բան եմ մտածում` վաղը, երբ «Տոնածառ փարթիի» համար ծախսած կլինես արդեն նախատեսված 700 հազար դոլարը, մենք ինչպիսի՞ Երևանում ենք արթնանալու:

Էս ի՞նչ կարգին երևանցի կորցրեցինք»,-գրել է նա։

https://www.facebook.com/photo.php?fbid=601534254000303&set=a.102014030618997&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ