fbpx
Սպորտ

Ես ինձ դժբախտ եմ զգում Յուվենտուսում. Էմրե Ջան

Գերմանիայի հավաքականի և «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Էմրե Ջանը դժգոհել է, որ ընթացիկ մրցաշրջանում թիմում ստացած խաղային ժամանակի քանակից:

«Հենց հիմա ես դժբախտ եմ «Յուվենտուսում»։ Ես այնքան էլ շատ չեմ խաղում։ Նախորդ մրցաշրջանում շատ ավելի հաճախ էի խաղադաշտ դուրս գալիս, հատկապես կարևոր խաղերում և հիանալի էի խաղում։ Այս մրցաշրջանում ես դեռ չեմ ստացել իմ շանսը, բայց կարծում եմ, որ ակումբ վերադառնալուց հետո նման հնարավորություն կունենամ։

Շատ շնորհակալ եմ Յոահիմ Լյովից, քանի որ նա ինձ հրավիրել է Գերմանիայի հավաքական, չնայած ես այդքան էլ շատ չեմ խաղացել այս մրցաշրջանում:

Այդ պատճառով ես պարզապես երջանիկ եմ կրկին խաղադաշտ դուրս գալու համար», – Ջանի խոսքը փոխանցում  Football Italia-ն։

Ջանը «Յուվենտուս» է տեղափոխվել 2018-ի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ