fbpx
Սպորտ
14:55 26/10/2019

Ես ինձ գերազանց եմ զգում Չելսիում ու նախատեսում եմ մնալ այստեղ. Վիլիան

«Չելսիի» հետ պայմանագրի երկարաձգման ցանկության մասին է հայտնել թիմի կիսապաշտպան Վիլիանը։

«Ես դեռ ցուցադրելու բան ունեմ Եվրոպայում: Ես իսկապես երջանիկ եմ «Չելսիում»: Իհարկե, ակումբի հետ պայմանագրիս ժամկետը մոտենում է ավարտին, բայց մրցաշրջանը դեռ ավարտված չէ: Ես ինձ լավ եմ զգում «Չելսիում» ու նախատեսում եմ մնալ այստեղ»,- Վիլիանի խոսքերն է փոխանցում The Sun-ը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վիլիանը հնարավոր է կարիերան շարունակի Թուրինի «Յուվենտուսում» կամ «Բարսելոնայում»:

Հիշեցնենք, որ բրազիլացին «Չելսի» էր տեղափոխվել Մախաչկալայի «Անժիից» 2013-ին:

Ընթացիկ մրցաշրջանում Վիլիանը մասնակցել է Պրեմիեր լիգայի 8 խաղի՝ դառնալով 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ