fbpx
Սպորտ

Ես կարող էի միևնույն մակարդակի վրա հայտնվել Մեսսիի ու Ռոնալդուի հետ, բայց չցանկացա․ Սնեյդեր

«Վստահ եմ` եթե 100 տոկոսով ներդնեի իմ ուժերը, որպեսզի միևնույն մակարդակի վրա հայտնվեի Մեսսիի ու Ռոնալդուի հետ, ես կհասնեի դրան: Ես չցանկացա 2010 թվականին ստանալ «Ոսկե գնդակն» ու չեմ զղջում դրա համար:

Հարցն այն չէ, որ ես չկարողացա դա անել, պարզապես ես չցանկացա: Հաճույք էի ստանում կարիերայիցս, նվաճում էի բոլոր տիտղոսները: Այդ իսկ պատճառով ոչ մի վայրկյան որևէ բանի համար չեմ զղջացել:

Ես թիմային խաղացող եմ, և ինձ դուր էր գալիս հաջողության հասնել այլ ֆուտբոլիստների հետ: Արդեն մոտ 10 տարի է անցել, ու մարդիկ դեռ ասում են, որ ես պետք է նվաճեի «Ոսկե Գնդակը» 2010 թվականին: Բայց ես խնդիր չեմ տեսնում: Ես ասում եմ. «Տղաներ, ես հաղթել եմ Չեմպիոնների լիգայում: Ինձ համար դա ավելի հաճելի է, քան անհատական մրցանակը», – Հոլանդիայի ազգային հավաքականի և «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերի խոսքերը փոխանցում է Voetbalzone-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ