Ուլե-Գունար Սուլշերը նշել է, որ միայն նա կլուծի թիմի կազմի հետ կապված կադրային հարցերը:
«Ես կասեմ վերջին խոսքը, երբ ֆուտբոլիստը գա կամ գնա: «Յունայթեդը» կանոնավոր հանդիպումներ է ունենում: Ես գոհ եմ նրանից, թե ինչպես են ընթանում գործերը: Մենք պետք է 250 ֆուտբոլիստի ձեռք բերենք, քանի որ դուք ամբողջ ընթացքում գրում եք խաղացողների մասին, որոնց հետ մենք պետք է պայմանագիր կնքենք:
Այդ իսկ պատճառով հույս ունենք, որ մենք կարող ենք ստանալ այն խաղացողներին, որոնց մասին դուք գրել եք:
Երկարաժամկետ ծրագրերի առումով մենք պետք է մտածենք Չեմպիոնների լիգայի մասին: Մենք կարող ենք լինել Չեմպիոնների լիգայում հաջորդ տարի»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում Goal-ը:
