fbpx
Սպորտ

Ես կխաղամ Իսպանիայում․ Հալանդ

Արդեն երկար ժամանակ է, ինչ խոսվում է Դորտմունդի «Բորուսիայի» աստղ Էրլինգ Հալանդի Իսպանիա տեղափոխության մասին։ Մեկ նշվում է «Բարսելոնայի» անունը, մեկ՝ «Ռեալի»։

Ինքը՝ Հալանդը, ժամանակին ասել է, որ մադրիդյան ակումբում է ցանկանում է խաղալ։

Վերջերս էլ իսպանական Մարբելյայում երկրպագուների հետ հանդիպման ժամանակ Հալանդն ասել է, որ «կխաղա Իսպանիայում»։

Նորվեգացու խոսքերը մեջբերում է հեղինակավոր AS պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ էլ Հալանդի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ ֆուտբոլիստ Իսպանիայում տուն է գնել։

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ հարձակվողով հետաքրքրված են «Բարսան» ու «Ռեալը» և, ենթադրելով տեղի ունեցող գործընթացներին, միակ հարցը մնում է այն, թե Հալանդն այս թիմերից որը կտեղափոխվի և երբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ