fbpx
Սպորտ

Ես կշարունակեմ խաղալ գոնե ևս մեկ տարի․ Բուֆոն

Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է իր ապագայի մասին:

Նա հաստատել, որ կարող է տեղափոխվել «Պարմա», որտեղ նա սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան:

«Ինձանից երկու շաբաթ պահանջվեց կանգ առնել և ամեն ինչ կարգավորել, հասկանալ՝ դադարեցնե՞լ կարիերան, թե ոչ: Ես կշարունակեմ խաղալ գոնե ևս մեկ տարի:

Ես ունեմ գայթակղիչ առաջարկներ թիմերից` խաղալու Չեմպիոնների լիգայում որպես գլխավոր հերոս, բայց ես մերժեցի Չեմպիոնների լիգան ներկայացնող թիմերն: Ես դա արդեն փորձել եմ դա «Յուվենտուսում»: Կա նաև հարազատ ակումբ վերադառնալու հնարավորություն, և ես դա էլ եմ հաշվի առնում:

Վաղը ես պետք է տեսնեմ իմ գործակալին, և 2-3 օրվա ընթացքում ես վերջնական որոշում կկայացնեմ: Ես ուզում եմ կշռել ամեն ինչ և հասկանալ, թե որ նժարն է լինելու ամենածանրը», – ասել է Բուֆոնը։

Այս մասին հայտնել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ