fbpx
Սպորտ

«Ես լավագույնն եմ մաղթում Մոուրինյուին»,- Պոչետինո

Armsport.am-ը գրում է.

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է բրիտանական մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ ինքը գլխավորելու է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հիշեցնենք, որ «կարմիր սատանաների» ղեկավարությունն այսօր է աշխատանքից ազատել Ժոզե Մոուրինյուին:

«Առաջին հերթին ես լավագույնն եմ մաղթում Մոուրինյուին: Ցավում եմ, որ նա հեռացել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ ես և Ժոզեն լավ հարաբերություններ ունենք:

Նա հիանալի ընկեր է և հենց դրա համար ինձ տխրեցնում են նման լուրերը: Այո՛, ես տխրել եմ, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» գործերն ինձ չեն հետաքրքրում: Դա իմ խնդիրը չէ:

Ես ընդամենը ցանկանում եմ այս բարդ շրջանում իմ աջակցությունը հայտնել Ժոզեին: «Տոտենհեմում» աշխատելուս 5 տարիների ընթացքում տարատեսակ շշուկներ եմ լսել:

Այժմ չեմ կարող պատասխանել «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու վերաբերյալ հարցերին: Միայն կասեմ, որ ֆուտբոլը լի է նման շշուկներով»,- Պոչետինոյի խոսքը մեջբերել է Metro-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ