fbpx
Սպորտ

Ես մի քանի սիրելի մրցուղիներ ունեմ. Վալտերի Բոտտաս

Վալտերի Բոտտասը, ով Mercedes ավտոարշավորդ է, նշել է իր սիրելի մրցուղիները: 

«Ես մի քանի սիրելի մրցուղիներ ունեմ: Դրանք են «Սուզուկան», «Սպան» և Մոնակոն: Առաջին երկուսը գրավում են ինձ, քանի որ շատ արագ են: Այդ մրցուղիներում դու կարող ես զգալ ֆորմուլա-1-ի մեքենաների ողջ հզորությունը:

Այս երկու մրցուղիներում արագությունը չափազանց բարձր է: Ինձ շատ է դուր գալիս այս մրցուղիներում վարելը:

Մոնակոն էլ իր հերթին եզակի մրցուղիներից է: Ես արդեն վեց տարի է, ինչ ապրում եմ Մոնակոյում: Այդ իսկ պատճառով այս էտապը վաղուց է հատուկ դարձել ինձ համար: Պետք է նշեմ, սակայն, որ այստեղ հարթակի վրա հայտնվելը չափազանց բարդ է, էլ ուր մնաց հաղթելը»,- Բոտտասի խոսքերն է մեջբերում Mercedes AMG F1-ը: 

Տեղեկացնենք,որ Ֆորմուլա-1-ի հաջորդ Գրան-Պրին կանցկացվի Բելգիայում օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ