fbpx
Սպորտ

Ես միշտ երազել եմ խաղալ այստեղ և լինել հիմնական թիմի մի մասնիկը․ Ֆատի

Անսումանե Ֆատին հայտարարել է, որ  ցանկանում է ամբողջ կարիերան անցկացնել «Բարսելոնայում»:

«Ցանկանում եմ ամբողջ կարիերաս անցկացնել «Բարսելոնայի» կազմում, քանի որ ես միշտ երազել եմ խաղալ այստեղ և լինել հիմնական թիմի մի մասնիկը:

Ես չեմ մոռանում, որ դեռ «Բարսելոնայի» հիմնական թիմի ֆուտբոլիստ չեմ և շարունակում եմ շատ ժամանակ անցկացնել նաև երիտասարդական թիմի ֆուտբոլիստների հետ»,- Ֆատիի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:

Նշենք, որ  Ֆատին ընթացիկ մրցաշրջանում է իր նորամուտը նշել  «Բարսելոնայի»  հիմնական թիմի կազմում և մասնակցել է 9 հանդիպման:

Վերեվ