fbpx
Սպորտ

Ես միշտ ունեցել եմ կամքի ուժ, այդ իսկ պատճառով կարողացել եմ հասնել բարձունքների. Նադալ

Իր կարիերայի դժվարին հատվածներից մեկի մասին է խոսել Ռաֆայել Նադալը:

«Կարիերայիս դժվարին հատվածը ծնկի վնասվածք ստանա՞լն էր «Ինդիան-Ուելսում». Ես այդպես չէի ասի: Իսկապես վատագույն շրջանն ինձ համար 2005 թվականն էր, երբ ոտքի վնասվածք ստացա: Բժիշկներն ինձ ասացին, որ այլևս չեմ կարող հանդես գալ բարձր մակարդակով:

Այդ տարի հոգնել էի մշտական վնասվածքներից: Խոսքը միայն պրոֆեսիոնալ գործոնեության մասին չէ: Մշտական ցավի զգացումը, որն առաջանում է սովորականից ավելի հաճախ, չի կարող կյանքը երջանիկ դարձնել: Սկսում ես հիասթափություն ապրել:

Ես միշտ ունեցել եմ կամքի ուժ, այդ իսկ պատճառով կարողացել եմ հասնել բարձունքների: Դժվարին ժամանակները քեզ ավելի ուժեղ են դարձնում և օգնում են լավատեսորեն նայել ամեն ինչին» – Նադալի  խոսքերն է փոխանցում Tennis World USA-ն:

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ