fbpx
Սպորտ

Ես նույնիսկ չեմ դիտել մրցանակաբաշխությունը. Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Օսասունայի» հետ կայանալիք հանդիպումից առաջ հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։

«Երբ մենք պարտվում ենք ես հիասթափվում եմ, բայց երբ հաղթում ենք ՝ քաջալերվում եմ։ Այդպես է եղել միշտ ու շարունակվելու է նույն ձևով։ Նախորդ հինգ տուրերում թիմը հիանալի արդյունքներ է գրանցել։

Հանդիպումը հաղթելու համար պետք է  90 րոպե հիանալի խաղ ցույց տաս, այս անգամ շատ են լավ խաղ ցույց տվող ակումբները։ Այս լիգայում ամեն ինչ կարող է պատահել, քանի որ բոլորն էլ մրցունակ են։ Սա մեզնից պահանջում է ավելի կենտրոնացած խաղ ցույց տալ։

Այն հարցին, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստի կոչմանը արժանացավ, արդյո՞ք Զիդանը համարում էր արդարացի, ֆրանսիացի մասնագետը պատասխանել է.

«Ես նույնիսկ չեմ դիտել մրցանակաբաշխությունը։ Այդ մրցանակը տրվում է այն մարդկանց կողմից, ովքեր քվեարկում են»,- հավելել է Զիդանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ