Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի` Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղի արդյունքը (3:0): Այս խաղում պորտուգալացին հեթ-տրիկ է ձևակերպել.
«Ցանկանում էինք այս երեկոն առանձնահատուկ դարձնել, ու մեզ դա հաջողվեց: Ոչ միայն իմ գոլերի, այլև` ամբողջ թիմի գործողությունների շնորհիվ:
Հենց այսպիսի տրամադրվածությամբ է պետք խաղալ Չեմպիոնների լիգայում: Մենք պետք է հպարտանանք մեզանով:
Ես պարզապես արեցի իմ աշխատանքը: Շատ ուրախ եմ, որ երեկոն հրաշալի ստացվեց: «Աթլետիկոյի» հետ միշտ բարդ է խաղալը, բայց մենք ամուր թիմ ունենք, ինչն էլ ցույց տվեցինք»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:
