fbpx
Աշխարհ

Ես պաշտպանելու եմ ոստիկանների շահերը․ Գախարիա

Վրաստանի ՆԳՆ Գիորգ Գախարիան հունիսի 20-ի արյունոտ իարադարձություններից հետո հրապարակային հայտարարություն է արել: Լրագրողների հետ հանդիպմանը ստիպված է եղել պատասխանել նրանց սուր հարցերին:

«Հունիսի 20-ին Թբիլիսիի կենտրոնում ցուցարարները փորձեցին գրոհով վերցնել խորհրդարանի շենքն ու զավթել իշխանությունը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է նա՝ մեկնաբանելով այդ գիշեր խորհրդարանի շենքի մոտ ստեղծված իրավիճակը:

Ցույցի մասնակիցները մեղադրում են Գախարիային հունիսի լույս 21-ի գիշերը ցույցի դաժան ցրման մեջ, որի ժամանակ ոստիկանությունը ցուցարարաների դեմ օգտագործել էր արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ: Բախման հետևանքով տուժել էր 240 մարդ, այդ թվում `80 ոստիկան:

«Միջոցառումների պատասխանատուն ես եմ: Այս պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա: Կարծում եմ, որ ոստիկանությունը այդ ծանր գիշերն օգտվել է իր լեգիտիմ իրավունքից: Քանի դեռ չի տրվի պատասխան ուժի չարաշահման մասով հարցերին, ես այստեղ եմ և պաշտպանելու եմ բոլոր ոստիկանների շահերը»,- ասել է Գիորգի Գախարիան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ