fbpx
Հասարակություն

Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-ի ուղիղ եթերում պատմել է իր և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին։

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես և իմ ընկերը աշխատանքից քայլում էինք դեպի տուն և տան մոտ՝ այգում տեսանք երեք երիտասարդի, որոնցից մեկը որոշ շրջանակներում հայտնի մի անձնավորություն է, ես նրան ճանաչում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Խոսքը Արթուր Դանիելյանի մասին է։ Եկանք ընդառաջ և երբ նա շատ երկար նայեց ինձ վրա, ես ասացի՝ բարև, Արթուր, որին ի պատասխան լսեցի՝ բարև բ*** տղա։ Ես մոտեցա և ասեցի, որ նույն կարծիքը ունեմ իր մասին և գլխով հարվածեցի իր քթին»,- պատմել է Ալեն Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահը նշել է, որ չի կարծում, որ որևէ մեկը կասի, որ երևի ճիշտ էր այլ կերպ վարվել։ Նա նշել է, որ հասկանում է պաշտոնյա լինելը, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը կարող է իրեն թույլ տալ փողոցում քայլող, իրեն բարև տվող մարդուն, ընդ որում բարևը իր մեջ չի պարունակել հեգնանք։

«Նրանք երեքով (լավ չեմ հիշում, բայց այդ մասը լավ եմ հիշում) փորձեցին ինձ քաշքշելով և հարվածելով կանգնեցնել։ Ես հիմնականում ուզում էի հասկանալ՝ ինչ է կատարվում, և ինձ ով է փորձում հարվածել, փոքր ծեծկռտուք տեղի ունեցավ այդ վայրում, որից հետո փողոցով անցնող մարդիկ սկսեցին բղավել, և այդ երիտասարդները շտապեցին հեռանալ այդ վայրից»,- նշել է Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը նշել է, որ բնակվում է այդ վայրից ոչ հեռու։ 2016 թվականին նույն երիտասարդը, որը փորձում էր անդամագրվել ՔՊ–ին, ինքը այն ժամանակ աշխատել է «Արարատնյուզ» լրատվականում, մի նյութի հետ կապված բավականին կոպիտ ձեւով պահանջել է, որպիսի ինքը հեռացնի նյութը։

«Ես իրեն ասացի, որ դա իր գործը չէ, որովհետև նախևառաջ նա որևիցե կապ չի կարող ունենալ այդ կայքի հետ, թեև նա այդ ժամանակ հանդիսանում էր կայքի սեփականատեր Սարիբեկ Սուքիասյանի փեսան»,- մեջբերել է ԱԺ փոխնախագահը։

«Այսօրվա միջադեպը ինձ հիշեցրեց այն, ինչ տեղի էր ունեցել նույն վայրում մի քանի տարի առաջ։ Տեսնել, որ նա փորձում է այն երիտասարդների մոտ ինքնահաստատվել և ուղղակի անցորդ մի տղայի բարևին ի պատասխան սեռական բնույթի հայհոյանք հնչեցնել, երկրորդ անգամ չարձագանքել ուղղակի ես ինձ չէի կարող թույլ տալ, որովհետև դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում կարելի է բարև տվող մարդուն սեռական բնույթի հայհոյանք հասցնել»,- պատմել է Ալեն Սիմոնյանը։

Նա նշել է, որ նրա կողմից բազմիցս սպառնալիքներ են հնչեցվել Facebook-ի իր էջում, իր չակերտավոր գործընկերների եթերներում։ Հունվարի 30-31-ին ինձ նույնպես սպառնալիք է հնչեցվել, մոտավորապես՝ նենց մի արա, որ Արթուր Իսպիրյանի իրավիճակը, Ալենչո, քո համար ավելի վատ լինի։

«Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել, եթե հանրությունը, եթե ոստիկանությունը, եթե դատավորը կգտնի, որ այն քայլերը, որոնք ես գնահատում եմ ինքնապաշտպանություն, սխալ են եղել»,– ասել է Ալեն Սիմոնյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ