Սպորտ

Ես Ռոնալդուի նմանակությամբ նշեցի իմ գոլերը, որ Ռեալում հասկանան իրենց կորուստը. Էմմանուել Դենիս

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Ռեալ» – «Բրյուգե» հանդիպումը, որը ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

«Բրյուգե»-ի կազմում երկու գոլերն էլ իր ակտիվում գրանցեց երիտասարդ գոլահար Էմմանուել Դենիսը։

21-ամյա ֆուտբոլիստը իր գոլերը տոնեց նմանակելով Կրիշտիանու Ռոնալդուին։ Այս հանգուգն արարքը դժգոհություն առաջացրեց «Սանտյագո Բերնաբեու»-ում հավաքված երկրպագունների մոտ, որոնք արդեն համակերպվել էին պորտուգալացի աստղի 15 ամսվա բացակայության հետ։

Ի վերջո, մադրիդյան ակումբը կարողացավ խաղն իր ձեռքը վերցնել, խփած 2 գնդակների շնորհիվ փրկվեց ամոթի առարկա դառնալուց։ Երկրպագունները կարծում են, որ այն միակը, որը կկարողանար մարզադաշտ դուրս գալ ու խփել երրորդ ու հաղթական գնդակը, Կրիշտիանու Ռոնալդուն էր։ Սակայն վերջինս անցյալ ամառ տեղափոխվել էր «Յուվենտուս»՝ կոտրելով բազմաթիվ ֆուտբոլասերների սրտերը։

Նման իրավիճակներում միայն Ռոնալդուի կախարդանքի պակասն է զգացվում, երբ մեկ միավորը կարող էր զարմանալի կերպով փոխակերպվել 3-ի, 2-2-ը հեշտությամբ կդառնար՝ 3-0։

Խաղից հետո Դենիսը իր ընդօրինակումը բացատրել է՝ որպես գործողություն՝ հիշեցնելու «արքայական» ակումբին հսկայական կորուստը։

«Ես շատ տխրեցի, երբ Ռոնալդուն հեռացավ Մադրիդից։ Ես շատ եմ հավանում Կրիշտիանուի խաղը, և ինձ համար նա աշխարհի լավագույն խաղացողն է։ Ես իմ գոլը Ռոնալդու նմանակմամբ նշեցի, որ մադրիդյան ակումբը հասկանա իր կորուստը»,- ասել է Դենիսը RTL- ին տված հարցազրույցում։

Իսկ այն ասեկոսեներին, որոնց համաձայն «Բրյուգե»-ի հարձակվողը այսպես է նշել իր գոլը, որ ուշադրություն գրավի, հետևյալ պատասխանը տրվեց.

«Ինձ համար կարևոր է, ակումբային հաջողությունը,  իսկ անհատականը՝ երկրորդական է։ Կարծում եմ հաղթանակը թիմի ջանքերի շնորհիվ էր, արդար չի լինի ասել, որ դա միայն իմ երկու գոլերի շնորհիվ կայացավ»։

Այնուամենայնիվ «Բեռնաբեու»-ում անցկացրած խաղը անմոռանալի կդառնա Դենիսի համար։ Նրա հերոսությունները հավանաբար տեսել է նաև հենց ինքը՝ Կրիշտիանու Ռոնալդուն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ