Սպորտ
14:10 14/02/2020

Ես շատ աշխատեցի, որ շուտ վերադառնամ․ Հենրիխ Մխիթարյան

Ցանկանում եմ ամեն ինչ անել թիմին օգնելու համար: Այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ վերջերս ֆուտբոլիստը ապաքինվել էր վնասվածքից:

Ֆուտբոլիստը խոսել է նաև իր մարզավիճակի մասին:

«10 խաղում խփած 4 գոլ: Սա բավարար չէ: Ցանկանում եմ ավելի շատ գոլեր խփել, ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել, ցանկանում եմ օգնել թիմին հաղթել:

Արդեն ինձ ավելի լավ եմ զգում:

Ցավալի է, որ ես չէի կարող մասնակցել դերբիին և «Յուվենտուս»-ի հետ խաղին: Այնուամենայնիվ, այդպես է լինում, երբ դուք վնասվածք ունեք: Բայց ես շատ աշխատեցի, որ շուտ վերադառնամ»,-նշել է նա։ Այս մասին հաղորդում է Football-italia-ն:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ