fbpx
Սպորտ

Ես շատ տխուր եմ. Նեյմարը՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտարարություն է արել Չեմպիոնների լիգայից իր թիմի դուրս մնալու մասին:

Նա նշել է, որ դեռ դժվար է խոսել այդ մասին:

«Ես շատ տխուր եմ, որ մենք պարտվեցինք, բայց ես հպարտ եմ, որ ամբողջ թիմն աշխատում էր: Մենք մեր ուժերի ներածին չափով արեցինք ամեն ինչ: Ցավոք, մեր լավագույն խաղը բավարար չէր, բայց մենք կդիմանանք այս դասից հետո»,- գրել է Նեյմարը Instagram-ում:

Հիշեցնենք, որ փարիզցիները ՉԼ կիսաեզրափակչում զիջեցին «Մանչեսթեր Սիթիին», որը երկու անգամ հաղթեց մրցակցին՝ 2:1 և 2:0 հաշվով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ