fbpx
Խորհրդարան

Ես սկսում եմ մտածել, որ պարոն Ծառուկյանի բարի կամքը հաղթում է շուկայի կանոններին. Հայկ Կոնջորյան

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնոջորյանի մոտ ԲՀԿ-ական պատգամավորների հայտարարությունները, որ ցեմենտի գինը 10 հազար դրամով իջեցնելը Գագիկ Ծառուկյանի բարի կամքի դրսևորման արդունքում է եղել, ոչ թե ազատ շուկայական հարաբերությունների տպավորություն է ստեղծել, այլ որ Գագիկ Ծառուկյանն աշխատել է վնասով՝ դրսևորելով բարի կամք:

«Ես սկսում եմ մտածել, որ պարոն Ծառուկյանի բարի կամքը հաղթում է շուկայի կանոններին: Ես բեզնեսմեն չեմ, պարոն Ծառուկյան, բայց որքանո՞վ է բիզնես տրամաբանության մեջ տրամաբանական, որ գինը 50 հազարից իջնում է 10 հազար և դա բիզնեսի տեսանկյունից շարունակում է լինել եկամտաբեր: Դա նշանակում է, որ Դուք մինչ այդ ունեցել եք բարձր գերշահույթներ, կամ էլ նշանակում է, որ աշխատել եք և աշխատում եք վնասով, բայց ձեր բարի կամքի շնորհիվ ասում եք՝ ոչինչ կաշխատեմ վնասով: Եթե այդպես է և ձեր բարի կամքը հաղթում է շուկայի կանոններին, կարող է մենք խնդրե՞նք, որ էլի բարի կամք դրսևորեք ու 1400 աշխատողներին չհեռացնեք աշխատանքից, շարունակեք աշխատել վնասով: Սա զուտ հարց է, ինձ անկեղծորեն սա հետաքրքրում է», – ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հետաքրքրվեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկում է ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։

Քննարկվող հարցը խորհրդարանում բուռն բանավեճերի առիթ է դարձել: ԲՀԿ-ական պատգամավորները նշում են, որ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանը չի տուժի փոփոխություններից, մինչդեռ շուրջ 1000 աշխատակից կմնա անգործ, քանի որ այդքան աշխատող այլևս անհրաժեշտ չի լինի ցեմենտի սեփական հումք պատրաստելու համար, որովհետև այն կներկրվի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ