fbpx
Ժամանց
20:00 05/02/2020

Ես Թուրքիայի Քիմ Քարդաշյանն եմ․ թուրք լրագրող

Թուրք հայտնի լրագրող Ջունեյթ Օզդեմիրը, հպարտանալով Twitter-ում 6.8 մլն հետևորդ ունենալու փաստով, հայտարարել է, որ ինքը Թուրքիայի Քիմ Քարդաշյանն է: Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը։

Այդ մասին լրագրողն ասել է մասնագիտական դասախոսություն կարդալու նպատակով Թուրքիայի համալսարաններից մեկի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Օզդեմիրը պատմել է, որ ԱՄՆ-ում, երբ մարդկանց ցույց է տալիս սոցցանցում իր ունեցած հետևորդների քանակը, նրանք շատ են զարմանում, ինքն էլ կատակում է՝ ասելով. «Ես Թուրքիայի Քիմ Քարդաշյանն եմ»:

Թուրքական կայքը հիշեցրել է, որ ամերիկայն ռեալիթի շուների աստղ Քիմ Քարդաշյանը Twitter-ում ունի 63.2 մլն հետևորդ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ