fbpx
Սպորտ

Ես ուզում էի ի պատասխան կծել Թայսոնի ականջը. Հոլիֆիլդ

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդ հիշել է 1997-ին Մայք Թայսոնի հետ սկանդալային մենամարտը: Այդ մենամարտի ժամանակ Թայսոնը կծեց և կտրեց հակառակորդի ականջի մի մասը: Արդյունքում, նա որակազրկվեց:

«Նա կծեց  ականջս: Ոչ ոք չէր սպասում, որ նման բան կարող էր լինել: Դուք չէիք կարող ակնկալել նման բան։ Ես այն ժամանակ շատ բարկացա: Ես ուզում էի նրան կծել: Բայց մարզիչներիցս մեկն ինձ զսպեց: Հենց ես հանդարտվեցի, նա նորից ինձ կծեց», -ասել է  Էվանդերը։ Մեջբերում է Daily Mail-ը։

Նաև ամերիկացի բռնցքամարտիկը նշեց, որ ճիշտ է վարվել՝ հրաժարվելով պատասխան հարված տալուց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ