fbpx
Սպորտ

Ես ոչ մի հանցանք չեմ կատարել. ինձ զրպարտում են. Արդա Թուրան

«Իստանբուլ Բաշակշեհիրի» կիսապաշտպան Արդա Թուրանը մեկնաբանել է երգիչ Բերկայ Շահինին ծեծելու գործով դատավճիռը: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը դատապարտվել է 2 տարի 8 ամիս պայմանական ազատազրկման։ Ֆուտբոլիստը մեղավոր է ճանաչվել երեք քրեական հոդվածներով։

«Երջանիկ եմ, որ ամեն ինչ ավարտվեց։ Ես ոչ մի բանում մեղավոր չեմ։ Ոչ մի հանցագործություն չեմ կատարել։ Ինձ զրպարտում են։ Ես պրոֆեսիոնալ եմ, ով ցանկանում է անել իր աշխատանքը, որպեսզի ապահովի իր ընտանիքը», – ասել է Թուրանը։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը նախորդ տարվա հոկտեմբերին հարձակվել էր երգիչ Բերկայ Շահինի վրա՝ կոտրելով վերջինիս քիթը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները մինչև օրս պատկանում են «Բարսելոնային»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ