fbpx
Սպորտ

Ես խորհուրդ կտայի վաճառել Օզիլին ու դրա կես գնով գնել Զիեշին․ Այաքսի տնօրեն

«Այաքսի» մարզական տնօրեն Մարկ Օվերմարսը խոսել է այլ ակումբների կողմից թիմի կիսապաշտպաններ Դավիդ Ներեսի ու Հակիմ Զիեշի նկատմամբ հետաքրքրվածության մասին:

«Հաջորդ շաբաթ մենք բանակցություններ կսկսենք Ներեսի շրջապատի հետ: Նա հստակ առաջարկ ունի մի ակումբից:

Անցած ձմեռ նա կարող էր գնալ Չինաստան, բայց մենք բաց չթողեցինք նրան:

Տեսեք՝ ինչպես ամեն ինչ դասավորվեց և՛ «Այաքսի», և՛ անձամբ նրա համար: Հիմա նա Բրազիլիայի հավաքականի խաղացող է:

Ես մի քիչ զարմացած եմ, որ Զիեշի շուրջ լռություն է: Ես կարծում էի, որ նա ամեն տարի ավելի ու ավելի լավ է խաղում, և վիճակագրությամբ էլ նա բացառապես լավն է:

Շատ ակումբներ գնալով ավելի շատ են ուշադրություն դարձնում դրան: Նրանք ավելի շատ նայում են նրա վիճակագրությանը, քան այն բանին, թե ինչ է նա ցույց տալիս, և ինչ է կատարվում նրա շուրջ:

Ինձ համար Զիեշն ավելի լավն է, քան Օզիլը: Ես խորհուրդ կտայի վաճառել Օզիլին ու դրա կես գնով գնել Զիեշին: Բայց նրանք («Արսենալը») ինձ չեն լսում (ծիծաղում է): Այնպես որ, նա կարող է պարզապես մնալ «Այաքսում»,-ասել է Օվերմարսը Voetbal International-ին տված հարցազրույցում:

Նշենք, որ Զիեշն անցած մրցաշրջանում 49 խաղի է մասնակցել ու դարձլ 21 գոլի և 24 արդյունավետ փոխանցման հեղինակ: Օզիլի ակտիվում 6 գոլ ու 3 գոլային փոխանցում է 36 խաղում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ