Սպորտ
11:50 26/03/2020

Ես Ռոմայում ինձ ավելի լավ եմ զգում. Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը, ով «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան է խոսել է հռոմիացնիների մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ղեկավարությամբ ընթացող խաղերի մասին:

«Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում է Ֆոնսեկայի ոճից, բայց այստեղ ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, քանի որ մենք խաղում ենք լավագույն ֆուտբոլը և կարծում եմ, որ դա ինձ հարմար է: Ես նախընտրում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը, քանի որ մենք խաղում ենք շատ հարձակողական ոճով՝ փորձելով անընդհատ պահել գնդակը առջևում, և, իհարկե, ինձ դուր է գալիս ֆուտբոլի այս ոճը»,- ասել է Մխիթարյանը:

Մխիթարյանը հավելել է, որ այժմ նա չի կարող ասել` կմնա Հռոմում, թե` ոչ, քանի որ մրցաշրջանը դադարեցված է և դեռպարզ չի, թե երբ կսկսեն խաղերը:

 

Այս մասին հայտնում է` The Times-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ