fbpx
Աշխարհ

Էստոնիայի Կենտրոնական բանկում ոսկու միայն 1 սալիկ կա

Էստոնիայի Կենտրոնական բանկում պահվում է ոսկու ընդամենը 1 սալիկ՝ 11 կիլոգրամ զանգվածով: Այն 97 տարվա վաղեմություն ունի: Այս մասին երկրի Կենտրոնական բանկի կազմավորման հարյուրամյակի առիթով ունեցած հարզացրույցում հայտնել է ԿԲ ներկայացուցիչ Ֆաբիո Ֆիլիպոցին։

Նա նշել է, որ էստոնական ոսկու պահուստն ամբողջությամբ 256 կիլոգրամ է, և դրա մեծագույն մասը պահվում է Նյու Յորքում՝ մասնավոր բանկերից մեկում, իսկ Էստոնիայում պահվում է միայն այդ ձուլակտորը։ Եվ նույնիսկ այս ձուլակտորը, ըստ էության, թանգարանային նմուշ է, քանի որ դրա հարգն այնքան ցածր է, որ ձուլակտորը չի կարող առևտրի առարկա դառնալ ֆինանսական շուկայում։ Վաճառքի դեպքում այս ձուլակտորը կարժենա ընդամենը մոտ 500 հազար եվրո։

Ներկայում Էստոնիան ոսկու պետական պաշարների տեսանկյունից նախավերջին տեղում է ամբողջ Եվրոպայում։ Էստոնիային զիջում է միայն Մալթան, որի ոսկու պաշարն ընդամենը 90 կիլոգրամ է։ Էստոնիայում այսպիսի վիճակի պատճառը դեռ անկախության ժամանակ ընդունված որոշումն է, որի համաձայն՝ անվտանգության համար ոսկին պետք է պահվի մասնավոր բանկերում:

Արդեն 1990-ականների սկզբին անկախանալուց հետո Էստոնիան իր ոսկու պաշարների մեծ մասը վաճառել է, ներդրումներ արել այլ ֆինանսական շուկաներում, օրինակ` արժեթղթերում։ Մերձբալթյան մյուս պետությունները պահել են իրենց պաշարները․ հիմա Լատվիան ունի 6,6 տոննա ոսկի, Լիտվան՝ 5,8 տոննա։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ