fbpx
Աշխարհ

Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը Հայաստանը ԵՄ կարևոր գործընկեր է համարում

Տալինում Արևելյան գործընկերության 6-րդ ամենամյա համաժողովի բացման ելույթում Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը հայտարարել է, որ Հայաստանը, ինչպես նաև Արևելյան գործընկերության մյուս երկրները՝ Վրաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ուկրաինան ու Ադրբեջանը համարում է Եվրամիության կարևոր գործընկեր: Այս մասին գրում է The Baltic Times-ը:

Ըստ նրա՝ Եվրամիության արևելյան հարևան վեց երկրների հետ համագործակցությունն Էստոնիայի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է: Նրա խոսքով՝ ընդհանուր արժեքների և փոխադարձ հետաքրքրությունների վրա հիմնված համագործակցությունը արևելյան գործընկերների հետ նպաստել է նոր հաջողությունների գրանցմանը: Այն օգնել է բարելավել մարդկանց կյանքն այդ երկրներում՝ ստեղծելով աշխատատեղեր, զարգացնելով ենթակառուցվածքները, ընդլայնելով երիտասարդների կրթական հնարավորությունները:

Նա նաև հանդիպում է ունեցել Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և քննարկել երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Նա ասել է, որ Էստոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ ինտեգրացման հարցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ