Աշխարհը շարունակում է պայքար մղել կորոնավիրուսային համաճարակի դեմ՝ կիրառելով տարատեսակ սահմանափակումներ և խթանելով պատվաստման գործընթացը։
Էստոնիայի կառավարության ընդունված որոշմամբ՝ երկուշաբթի օրվանից հանրային վայրեր կարող են այցելել միայն նրանք, ովքեր պատվաստվել են քովիդի դեմ կամ էլ վարակվել և առողջացել են։
Խոսքն այստեղ սննդի կետերի, կինոթատրոնների, զվարճանքի տարբեր ակումբների, մարզասրահների և այլ նման տիպի հաստատությունների մասին է։
Մեկ այլ որոշման համաձայն՝ ծառայություն մատուցողները պարտավոր են հսկել, որ առանց դիմակ մարդիկ չկարողանան մուտք գործել խանութներ ու առևտրի այլ կենտրոններ։

