fbpx
Իրավական

Զեյնալյան․ «Եթե ՀՀ սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացին իր կամքով ցանկանա վերադառնալ, դա կիրականացվի»

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով Հայաստանի սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացուն սպասվելիք իրավական գործընթացներին, ասաց, որ փաստն այն է, որ անձը հատել է Ադրբեջան-Հայաստան սահմանը, նա ձերբակալվածի կարգավիճակ ունի և իրականացվում է նախաքննություն:

«ՀՀ իշխանությունները Սահմանադրությամբ բոլոր պարտականություններն իրականացնում են, ներգրավված է գործընթացում նաև Կարմիր Խաչը, կապահովվի անձի իրավունքների ողջ ներկապնակը»,-ասաց նախարարը:
Հարցին, թե վերադարձնելու գործընթաց կա՞, Զեյնալյանը պատասխանեց, որ եթե նրա արարքում չլինի քրեորեն հետապնդելի տարր, և նա կցանկանա վերադառնալ, դա կիրականացվի.
«Մենք չգիտենք, գուցե նա հայցում է քաղաքական ապաստան: Եթե անձն իր կամքով ուզենա վերադառնալ, բնականաբար, դա կիրականացվի, այսինքն՝ կպահպանվեն մարդու իրավունքներն՝ առանց որևէ տարբերակիչ հատկանիշի, առանց որևէ խտրականության՝ անկախ նրա էթնիկ ծագման ու պատկանելության: ՀՀ-ում այս իրավունքը երաշխավորված է»,-նկատեց Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ Էլվին Իբրահիմովը Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում 2019 թվականի մարտի 16-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ