Խորհրդարան

Եթե անհրաժեշտ է տարբերվող կարծիք ասել, ուրիշ բան մտածեք․ Դավոյանի պատասխանը Սամսոնյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը իր Facebook-ի էջում գրել է․

«Իջևանում բողոքի ակցիայի ընթացքում կատարված բռնությունները խիստ դատապարտելի են, իրադարձությունների նման ելքերը` վտանգավոր:

Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավորներ Սարգիս Ալեքսանյանը և Արման Բաբաջանյանը մեկնել են Իջևան` տեղում հասկանալու իրավիճակը: Ավելի ուշ կհայտնեն մանրամասներ:

Դեպքի վայր տանող ճանապարհը խցանված է և կա տեղաշարժման խնդիր:

Հ.Գ Երկրում գեներացված ատելության մթնոլորտը օնլայնից տեղափոխվել է իրական աշխարհ: Վաղուց հատել ենք սահմանագիծը»:

Սամսոնյանի այս գրառմանը պատասխանել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

«Պետք է ուղղակի շփվել մարդկանց հետ,հասկանալ իրականում ինչ է կատարվում, որպեսզի երկրում գեներացված ատելության մասին հեքիաթներ չպատմել։

Իսկ եթե անպայման անհրաժեշտ է տարբերվող կարծիք ասել, ուրիշ բան մտածեք», – գրել է Դավոյանը իր Facebook-ի էջում։

https://www.facebook.com/photo.php?fbid=2428743020519609&set=a.256684557725477&type=3&theater

Հիշեցնենց, որ երեկ Իջևանում բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև, որի հետևանքով 10-ից ավելի անձ տուժել էր։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տուժածները դուրս են գրվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ