fbpx
Սպորտ
10:48 14/02/2020

Եթե ապագայում Մեսսին հեռանա էլ, ապա Չինաստան կամ ՄԼՍ․ Ռիվալդո

Եթե ապագայում Մեսսին հեռանա էլ, ապա Չինաստան կամ ՄԼՍ․ Ռիվալդո

Ես չեմ հավատում, որ Մեսսին կհեռանա «Բրասելոնա»-ից։ Այս մասին ասել է կատալոնական ակումբի և Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Ռիվալդոն՝ մեկնաբանելով Մեսիի հնարավոր տրանսֆերի մասին լուրերը։

«Անկեղծ կարծում եմ, որ Մեսսին կարիերան կավարտի «Բարսելոնա»-ում։ Նա մեզնից մեկն էր 14 տարեկանից։ Մեսսին մեծ ազդեցություն է թողնում ակումբի վրա, որն նրա վրա էլ է ազդում։ Չեմ կարծում, որ հեռանալը դրական կլինի նրա համար»,-ասել է նա։

Ռիվալդոն անկեղծացել է, որ բարդ է պատկերացնել, որ Մեսսին երբևէ կխաղա «Բարսելոնա»-ի դեմ Չեմպիոնների լիգայում։

«Եթե ապագայում նա հեռանա էլ, ապա Չինաստան կամ ՄԼՍ, քանի որ այդ տեղափոխությունը կունենա միայն ֆինանսական պատճառ»,-նշել է Ռիվալդոն։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տվյալներով Մեսիին գրավիչ առաջարկ անելու մտադրություն ունեն անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու իտալական «Յուվենտուսը»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ