Առողջապահություն
11:21 30/04/2020

Եթե այս տեմպերով շարունակվի թեթև քաղաքացիներին չենք հոսպիտալացնի

Կառավարության այսօրվա` ապրիլի 30-ի նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տեղեկատվություն հայտնեց Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին:

Նախարարը նշեց, որ ռեկորդային թիվ ենք ունեցել, քանի որ 134 նոր դեպք է արձանագրվել:

«Արհեստական շնչառության սարքերի վրա են 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր` 17 և ծանր` 59 քաղաքացի: Եթե այսպես շարունակվի մենք կանցնենք ասիմտոմ դեպքերի, երբ թեթև հիվանդներին այլևս չենք հոսպիտալացնի: Իհարկե, մեր մոտեցումը այնպիսին է, որ մենք այդ օրը, երբ նման որոշում կկայացնենք, փորձելու ենք առավելագույնս ձգել, որովհետև դա նաև բերելու է ապագայում հետագա տարածման: ԵՆթադրում եմ, որ 5-6 օր կկարողանանք այս տեմպով ձգել, չնայած 134 քաղաքացիների մեջ եղել են իրար շատ փոխկապակցված անձինք»,-նշեց նախարարը:

Նախարարը նաև հավելեց, որ փոխկապակցվածության հանգամանքը շատ է մտահոգում նաև, քանի որ 1 դեպք ունենք, որից իրենք փաստացի միշտ փորձել են խուսափել, խոսքը վերաբերվում է հուղարկավորություններին, երբ վարակված անձը մասնակցում է հուղարկավորության արարողությանը և այլ անձինք են վարակվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ