fbpx
Առողջապահություն
10:30 14/03/2020

Եթե բոլորս միասին կարողացանք դա անել, ապա աճի տեմպերը մեծ չեն լինի. Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ժողովուրդ ջան շատ բնական է, որ այդ վիրուսը մեր մոտ պիտի հայտնվեր՝ ուզեինք, թե չուզեինք, ինչ էլ անեինք կամ չանեինք։ Դեռ մեր բախտը բերել է, որ լուրջ զբոսաշրջային երկիր չենք, թե չէ շատ ավելի վատ կլիներ վիճակը։

Խնդիրը նրանում է, որ մենք բոլորս՝ սկսած կառավարությունից վերջացրած յուրաքանչյուր քաղաքացու, մեր նախկինում արած ու հետագա քայլերով կարող ենք կանխել սրա տարածումն այն մասշտաբների, որը կարող է կոլապսի ենթարկել մեր առանց այն էլ ոչ բարվոք վիճակում գտնվող առողջապահական համակարգը։ Նույնիսկ գերազանց բժշկական համակարգ ունեցող երկրները չեն դիմանում դրան, քանի որ երկրաչափական պրոգրեսիայով աճող հիվանդների թիվը թույլ չի տալիս նորմալ բուժսպասարկում ապահովելը։

Հիմա մենք բոլորս՝ հատկապես կառավարությունում, պետք է այնքան պատասխանատու գտնվենք ու մտածված գործենք, որ մեր մոտ էլ հանկարծ վարակակիրների թիվը չսկսի աճել երկրաչափական պրոգրեսիայով։

Իսկ դրա միակ ճանապարհը շատ լուրջ անձնական պատասխանատու մոտեցնումն է, բոլոր ուղեցույցերին ծանոթանալն ու կիրառելը, իսկ պետական կառույցներն էլ պետք է կառանտինի կամ լրջագույն հսկողության տակ պահեն բոլոր կասկածելի դեպքերը՝ լինի դա դրսից եկած մարդկանց մոտ, թե ընդհանրապես դրսում չեղած։ Պետք է անընդհատ իրազեկում անել բոլոր հնարավոր եղանակներով ու անհրաշեշտ բոլոր սարքավորումների ու դեղամիջոցների առկայության ապահովում բուժհաստատություններում։

Եթե մենք բոլորս միասին կարողացանք դա անել, ապա աճի տեմպերը մեծ չեն լինի ու բժշկական համակարգը չի հայտնվի ճգնաժամի մեջ։

Առողջություն ու բարի ընթացք բոլորին»:

Ժողովուրդ ջան շատ բնական է, որ այդ վիրուսը մեր մոտ պիտի հայտնվեր՝ ուզեինք, թե չուզեինք, ինչ էլ անեինք կամ չանեինք։ Դեռ…

Geplaatst door Լևոն Գալստյան op Donderdag 12 maart 2020

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ