fbpx
Հասարակություն

Եթե գիրք բաժանելու ժամանակ ունի, մեզ էլ թող ընդունի․ սևազգեստ մայրերը դարձյալ բողոքում են

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են սկսել սևազգեստ մայրերը։ Նրանց հետ հանդիպման եկավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ սևազգեստ մայրերի հետ առաջին հանդիպումից հետո լուծել են առաջ բերված խնդիրներից մեկը։

«Մենք երբ իրար հետ ԱԺ-ում խոսեցինք, դրանից հետո՝ երկու օր անց ձեր ասած մարդիկ հանձնաժողովից հանվել են»,-ասաց նա։

Մայրերից մեկը շեշտեց, որ խնդրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպվի։

«Պարոն Փաշինյանին մենք ընդհանրապես չենք հետաքրքրում։ Պարո՛ն Սիմոնյան, մի բան ասեմ, այսքան զինվորների սպանությունը պետք է կանգնեցնե՞ն, թե չէ։ Մեր պահանջն այն է, որ եթե մեր զինվորների սպանության գործերը բացահայտվեին, այսօր 13 զոհ չէինք ունենա»,- ասաց մայրերից մեկը։

«Պարոն Փաշինյանը մեզ պետք է ընդունի ու մենք լուրջ խոսենք, այսպես չի կարող շարունակվել, ինչքա՞ն պիտի անտարբերության մատնված լինենք։ Թող շաբաթ լինի, կիրակի լինի, գիշեր լինի, եթե գիրք բաժանելու ժամանակ ունի, մեզ էլ թող ընդունի, զինվորը գրքից կարևոր է»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Լսելով մայրերին՝ Ալեն Սիմոնյանը խնդրեց չգոռգոռալ․ «Հիմա բոլորով գոռալով չի լինի։ Ինձնից հասնում է փոխանցել, որ հանդիպում եք ուզում, ես կփոխանցեմ»,- ասաց նա և հեռացավ։

Աղբյուրը՝ Tert.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ